Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0134547
A A
Քաղաքականություն

«Ինչո՞ւ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխությունը հասարակության մեջ բուռն չընդունվեց» (տեսանյութ)

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության
պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը վարչապետից հետաքրքրվեց, թե ԵԿՄ նախկին
նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխությունը հասարակության
մեջ բուռն չընդունվեց, եւ ըստ նրա՝ սա ինչո՞վ է պայմանավորված։ Պատգամավորը հարցեց նաեւ, թե Գրիգորյանի առողջական վիճակի մասին մամուլում տարածված տեղեկությունները
համապատասխանո՞ւմ են իրականությանը։

Հարցին պատասխանեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Տեղեկության կար, որ նրա առողջական խնդիրները խորացել են, իհարկե մեր
տիրույթում չէր նրա խափանման միջոցը փոխելը, բայց որոշում է կայացվել, որ
նման դեպքում կալանքի կրումը չի կարող նպատակ հետապնդել»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է հասարակության վերաբերմունքին, նախարարը դժվարացավ պատասխանել հարցին։