Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Վերջին մեկուկես տարում սրտի ստենտավորման գինը 250-ից 300 հազար դրամով նվազել է․ Արսեն Թորոսյան (տեսանյութ)

Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ պատգամավոր Արմեն եղիազարյանը Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչն է պատճառը, որ Հայաստանում սրտի ստենտավորումը երկու անգամ թանկ է՝ Վրաստանի համեմատ։

Արսեն Թորոսյանը պատասխանեց, որ գները պայմանավորված են աշխատակազմի աշխատավարձի, օգտագործված ծախսանյութերի և բուժհաստատության ողջամիտ շահույթի հետ։

Նրա հավաստմամբ՝ ոչ դեղապատ ստենտի ստենտավորման գինը մեկ ստենտի համար 700 հազար դրամ է, իսկ երկու ստենտի դեպքում՝ 750 հազար դրամ։ Ավելի ցածր գնի դեպքում բուժհաստատությունները կկրեն ֆինանսական վնասներ։

«Նախ ասեմ, որ այն ինֆորմացիան, որ մեր հազարավոր քաղաքացիներ սրտի ստենտավորման վիրահատություններ են կատարում են Վրաստանում, չի համապատասխանում իրականությանը։ Տարեկան ունենք 100-ից 200 հիվանդ Վրաստանում՝ Հայաստանում իրականացված 5 հազարից ավելի ստենտավորումների դեպքում։ Եվ ինչո՞ւ է Վրաստանում ավելի էժան, նախ Հայաստանը չունի ինֆորմացիա հնդկական, չինական ստենտերի մասին, և երկրորդ՝ գնի մեջ ներառված է նաև վիրահատությունից հետո  խնամքը»։

Արսեն Թորոսյանը նաև ավելացրեց, որ վերջին մեկուկես տարվա մեջ ունենք սրտի ստենտավորման վիրահատության գնի առնվազն 250-ից 300 հազար դրամ իջեցում․

«Մեր խնդիրը իրականում գները իջեցնելը չի, այլ ծածկույթն ավելացնելն է, որ աստիճանաբար մենք կարողանանք քաղաքացիներին փոխհատուցել, և իրենք ստիպված չլինեն վճարել»,- ասաց նա։