Բացել լրահոսը Փակել լրահոսը
ruben-rubinyan-634x445
A A
Քաղաքականություն

«Բարոյականությունը թույլ չի տալիս ասեմ, թե սուշի ուտելու ընթացքում պարոն Մարուքյանը ինչ հարցերի մասին էր ինձնից խորհուրդ հարցնում» (տեսանյութ)

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում
լրագրողների հետ զրույցում արձագանքեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության
ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, թե պարոն Ռուբինյանը որոշ
ժամանակ առաջ  ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ հանդիպել էր, սուրճ էր
խմել Աշոտյանի հետ ու նրան խնդրել էր, որ աջակցի ու դեմ չլինի, որ
հանրապետականները դեմ չլինեն՝ իրենք EPP-ի անդամ դառնան։

 «Իրավիճակը հետևյալն է եղել, այդ հանդիպումը գաղտնիք չէր, դա 7-8 ամիս
առաջ է եղել։ Խոսակցության 2 թեմա կար, հայտնի է, որ ԵԽԽՎ-ում ԱԺ
պատվիրակության անդամները, այդ թվում ես` մտել ենք EPP-ի (ԵԺԿ) խմբի մեջ։
Երբ որ գործընկերներիս հետ քննարկում է եղել ԵԺԿ  խմբի մեջ մտնելու մասին,
հաշվի առնելով, որ ՀՀԿ-ն ԵԺԿ-ի ասոցացված անդամ էր, բարեվարքությունից
ելնելով՝ Արմեն Աշոտյանին տեղյակ եմ պահել, որ մտնում ենք ԵԺԿ-ի խմբի մեջ,
ոչ թե խնդրել եմ, այլ տեղյակ պահել»,- պատմեց  իմքայլական պատգամավորը։

Անդրադառնալով Էդմոն Մարուքյանի ևս մեկ հայտարարությանը, թե Ռուբեն
Ռուբինյանը Արմեն Աշոտյնաին խնդրել է, որ ՀՀԿ-ականները աջակցեն իրենց
կապերով, որ ԵԱՀԿ-ում բանաձև տապալվի, Ռուբեն Ռուբինյանն ասաց.

«Նույն  հանդիպման ընթացքում պարոն Աշոտյանին հարցրել եմ,  արդյոք կարո՞ղ
է հանդիպում կազմակերպել այդ հակահայկական բանաձևի զեկուցողի հետ, որը
եվրոպացի պատգմավոր էր։ Նա ասել էր, որ կփորձի, բայց չի կարողացել։
Այսքանով եզրափակվել է մեր խոսակցությունը»,- նշեց նա ու հավելեց, որ
ցավում է, որ խորհրդարանական քննարկումները բովանդակությունից զրկվում են։

«Ես լսեցի, որ պարոն Մարուքյանն ասաց, որ նեղվում եմ, որ իր հետ սուրճ
չեմ խմում, ասեմ, որ թե՛ ես, թե՛ պարոն Մարուքյանը այդքան էլ սուրճ չենք
խմում, բայց օրինակ՝ մեկ շաբաթ առաջ իրար հետ սուշի էինք ուտում, ուղղակի
բարոյականությունը ինձ թույլ չի տալիս, որ ասեմ՝ ինչ թեմաներով էր ինձ
հետ խոսում պարոն Մարուքյանը և ինչ հարցերի մասին էր ինձնից խորհուրդներ
հարցնում»,- պատմեց Ռուբեն Ռուբինյանը։