Բացել լրահոսը Փակել լրահոսը
83424137_2686037474857334_5342423980278022144_n
A A
Քաղաքականություն

Ամենաթարմ սուրճ խմածն ինքն է, լատենտ սուրճ խմող է. Մարուքյանը՝ Ռուբինյանին (տեսանյութ)

Խորհրդարանում այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն
Ռուբինյանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին
խորհուրդ տվեց «նախորդ խորհրդարանի անդամների հետ սուրճ խմելու գնա»՝ այդ
կերպ արձագանքելով Մարուքյանի այն հայտարարությանը, թե  ընդդիմության
սահմանադրական լիազորությունները նման ձևով տապալվելու  նախադեպ չի եղել
անգամ նախկին խորհրդարաններում։

Ազգային ժողովում լրագրողներից մեկը Էդմոն Մարուքյանից հետաքրքրվեց՝
«իշխանականներն անընդհատ ասում են, որ  դուք կարոտել եք ՀՀԿ-ականներին,
ակնարկում են, որ դուք սուրճ խմելու կարող եք գնալ ՀՀԿ-ականների հետ, ձեր
կարոտն առնեք, գուցե ձեզ տեսե՞լ են  սրճարանում ՀՀԿ-ականների հետ»․
պատգամավորն արձագանքեց։

«Նախ մարդկային հարաբերությունների մակարդակում ոչ մի բարդույթ չունեմ
որևէ մեկի հետ սուրճ խմելու: Երկրորդը՝ երբ որ համեմատել ենք իրենց
նախորդ իշխանությունների հետ, իշխանության ամենավատ ձեւակերպումներն
իրենք են տալիս, բայց էդ նույն իշխանության տեքստերով, նույն Դավիթ
Հարությունյանի տեքստերով երեկ նախագծեր էին մերժում: Դա է մեզ հիշեցրել։
 Ես կարող եմ կարոտել, եթե մեկը լինի իմ հարազատ ընկերը»,- նշեց Էդմոն
Մարուքյանը՝ հիշեցնելով Իմքայլական պատգամավորին․

«Ռուբեն Ռուբինյանին ուզում եմ հիշեցնել, որ ինքը խնդրել էր Արմեն
Աշոտյանին հանդիպում եւ հանդիպել էր Թուֆենկյան հյուրանոցում, սուրճ էր
խմել Աշոտյանի հետ ու նրան խնդրել էր, որ աջակցի ու դեմ չլինի, որ
հանրապետականները դեմ չլինեն՝ իրենք EPP-ի անդամ դառնան, դա վերջերս  է
եղել։ Էդ սուրճ խմողն ինքն է, լատենտ սուրճ խմող է: Սուրճ խմողն ինձ
մեղադրում է սուրճ խմելու մեջ: Ես խնդիր չունեմ, ես կարող եմ բոլորի հետ
սուրճ խմեմ: Իր հետ սուրճ չեմ խմում, երևի դրանից է նեղված, որովհետեւ
անհետաքրքիր է իր հետ սուրճ խմելը: Ասենք, Ռուբինյանի հետ ի՞նչ խոսես,
ինչի՞ց խոսես: Ի՞նչ քննարկեմ Ռուբինյանի հետ, որ հետը սուրճ խմեմ: Իսկ
սուրճ խմողն ինքն է, ինքն է խնդրել, որ ՀՀԿ-ականները աջակցեն իրենց
կապերով, որ ԵԱՀԿ-ում բանաձևը տապալվի: Ի դեպ, լավ է արել,  բայց երբ
ինքը ուզում դա սարքի քաղաքական զենք ու կիրառի իմ վրա, պետք է հիշի, որ
ամենաթարմ սուրճ խմածը ինքն է։ Այս շենքում ում հետ աշխատել եմ սուրճ եմ
խմել, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հետ։  Այնպես որ, երբ որ էդ սուրճը
բերում մտցնում են մեր աչքը, խմողը դուք եք, գնացեք ձեր սիրելի իշխանությունների հետ»,- եզրափակեց նա։