Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Մսավաճառները փակել են Սևան-Երևան ավտոճանապարհը (տեսանյութ)

Այսօր ժամը 11-ից Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերից եկած գյուղացի անասնապահներն ու մսավաճառները փակել էին Սևան-Երևան ավտոճանապարհը: Պահանջը նույնն է՝ չեղարկել մորթը սպանդանոցներում իրականացնելու մասին հունվարի 15-ից ուժի մեջ մտած օրենքը:

Ցուցարարների հետ հանդիպման էր եկել Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը:

Սևանում գործում է մեկ սպանդանոց։

Սպանդանոցում խոշոր եղջերավոր անասունի մորթը՝ 6000 դրամ է, խոզը՝ 4 000, իսկ գառը և ոչխարը՝ 2 000 դրամ: Անասունի տեղափոխումը մինչև 30 կմ-ը 3000 դրամ է՝ անկախ անասունների քանակից: