Բացել լրահոսը Փակել լրահոսը
84356617_205476487161926_1924532312276467712_n
A A
Քաղաքականություն

Տղաներ և սիրելի աղջիկներ, գլուխներդ մի կորցրեք, էսօր կաք, վաղը չկաք. Մարուքյանը՝ «Իմ քայլին» (տեսանյութ)

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիտարկմամբ՝ քաղաքական մեծամասնությունը գնալով փչանում է։
 
«Հասկացանք, որ ժողովուրդի վստահությունը վայելում են, բայց ժողովուրդը պետք է իմանա, որ իրենց վստահությունը մսխվում է այս մարդկանց կողմից։
Երբ որ նրանք մսխում են այդ վստահությունը, այդ ընթացքում իրենց գլուխը կորցրել են, էյֆորիայից իրենց կորցրել են»,- խորհրդարանում լրագրողների
հետ հանդիպմանն ասաց ընդդիմադիր պատգամավորը։
 
Հիշեցնենք, որ ԱԺ-ն այսօր չընդունեց «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնությամբ  Երևանի աղբատար մեքենաների նվիրատվության վերաբերյալ
քննիչ հանձնաժողովի կազմը ընդունելու մասին նախագիծը, բայց ԱԺ-ում քննիչ հանձնաժող ստեղծվել էր դեռևս 2018թ․-ի դեկտեմբերին։
 
Էդմոն Մարուքյանը չի ընդունում նաև այն, որ այսօր ԱԺ նախագահը իրեն նախազգուշացում է տվել։
 
Նկատենք, որ այսօր նախագծի քննարման քվեարկությունից հետո, արձագանքելով
իմքայլական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանին, Էդմոն Մարուքյանը տեղից վեր էր կացել,
մոտեցել Ռուբեն Ռուբինյանին, ինչը ԱԺ նախագահին ըննդիմադիր պատգամավորին
նախազգուշացում տալու տեղի էր տվել։
 
«Սանկցիաները կիրառում է միակողմանի, իրենց քննադատող մարդկանց նկատմամբ,
էական չի, թե խոսքն ինչի մասին է։ Բայց երբ որ մարդիկ կան, որոնք
էյֆորիայից լկտիանում են և մեզ համեմատում ձիու հետ և այլ
ձևակերպումներով հանդես գալիս, այդ սանկցիաները չեն կիրառվում նրանց
նկատմամբ»,- նկատեց նա։
 
Էդմոն Մարուքյանը հիշեց, որ 6-րդ գումարման խորհրդարնում ընդդիմադիր
պատգամավորները ամեն ինչ էլ արել են, բայց այդ վերաբերմունքին չեն
արժանացել ԱԺ նախագահության կողմից։
 
«7 տարի է պատգամավոր եմ, է՛լ սեղանին խփել ենք, է՛լ միջամտել ենք, է՛լ
թույլ չենք տվել, որ մեկը մեկի փոխարեն քվեարկի՝ գոռալով, նիստը
խանգարելով, բայց մեր նկատմամբ սանկցիա չի կիրառվել։ Սթափության կոչ եմ
ուզում անել՝ տղաներ և սիրելի աղջիկներ, գլուխներդ մի կորցրեք, էսօր կաք,
վաղը չկաք։ Ձեզ նորմալ պահեք, այն վստահությունը, որ ունեք, բացարձակ չէ, և դա չի նշանակում, որ դրանից կարող եք ձեր չափը չճանաչել»,- ասաց Էդմոն
Մարուքյանը։
 
Վերջինիս համոզմամբ՝  քաղաքական պատասխանատվությունը կրում է
վարչապետը, և նա քաղաքական հետևանքները կզգա։
 
Թե ո՞րն է լինելու «Լուսավոր Հայաստանի» հաջորդ քայլը, խմբակցության
ղեկավարը դեռ չգիտի։ Կուսակցության խորհուրդը այսօր հայտարարությամբ հանդես
կգա։