A
A
Գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանից առաջինը հանդես կգա Սլավիկ Հայրապետյանը
Աջակցիր «Ա1+»-ինԱվստրիայի Գրաց քաղաքում այսօր կմեկնարկի 2020 թվականի գեղասահքի Եվրոպայի առաջնությունը: Առաջիկա չորս օրվա ընթացքում 35 երկրների 164 մարզիկ-մարզուհիներ կպայքարեն մեդալների չորս կոմպլեկտի համար:
Առաջինը պայքարի մեջ կմտնեն տղամարդ մենասահորդները, որոնք այսօր հանդես կգան պարտադիր կարծ ծրագրով: Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը կմեկնարկի 11 համարի տակ: Վաղը գեղասահորդները հանդես կգան ազատ ծրագրով և կվիճարկեն մեդալները:
Պարային զույգերը պայքարը կսկսեն հունվարի 23-ին, կավարտեն՝ հունվարի 25-ին: Այստեղ Հայաստանից հանդես կգա Թինա Կարապետյան – Սիմոն Սենեկալ զույգը:
Կանանց մենասահքում Հայաստանը կներկայացնի Անաստասիա Գալուստյանը: Նա պայքարը կսկսի հունվարի 24-ին: