Բացել լրահոսը Փակել լրահոսը
83351147_179672539761620_9021679097029328896_n
A A
Քաղաքականություն

Բանկային գաղտնիքին առնչվող օրինագիծն ընդունվեց

Ազգային ժողովն այսօր երկրոդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Կառավարության հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։

Նախագիծն ընդունվեց 73 կողմ, 37 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Որոշման նախագծով՝ ներկայացված հանցագործություններով հարուցված քրեական գործերով բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման համար սահմանված սուբյեկտային սահմանափակումը կվերացվի և առանձին դեպքերում կստեղծվի հնարավորություն՝ ստանալու բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ առանց սուբյեկտային սահմանափակման:

Միաժամանակ, նախագիծն առաջարկում է հավելյալ երաշխիքներ և սահմանափակումներ, մասնավորապես, հանցագործությունների սպառիչ ցանկ, որոնցով հարուցված գործերով միայն կարող են իրականացվել որոշակի իրավապահ գործողություններ:

Նշենք, որ գործող օրենքով՝ իրավապահները բանկային գաղտնիք կարող են ստանալ միայն այն պարագայում, երբ անձը մեղադրյալ է կամ կասակածյալ։

Ըստ Արդարադատության նախարարի՝ դատարան միջնորդություն ներկայացնելու համար պարտադիր պետք է հավանություն տա ՀՀ գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը։