Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Եթե կարոտել եք նախկին խորհրդարանին, գնացեք, նրանց հետ սուրճ խմեք․ ԱԺ-ում իրավիճակը սրվեց (տեսանյութ)

Խորհրդարանում իրավիճակը սրվեց, երբ օրենսդիրները չընդունցեին 2018 թ․-ի
սեպտեմբերից սկսած` տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին
տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների
մատուցման պայմանագրերի, ինչպես նաև Երևան համայնքի կողմից դրանց հետ
կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում` գույքային,
ինչպես նաև ոչ գույքային իրավունքների, շինարարության
թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու
կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ
հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին ԱԺ որոշման նախագիծը։
 
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, դիմելով ԱԺ
նախագահին, ասաց․
 
«Դուք ցույց տվեցիք, որ քաղաքական մեծամասնությունը կամք չունի Երևանի
քաղաքապետարանում կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու համար։ Հարցը
խորհրդարանի հարթակում է եղել, և Երևանի ավագանին չի որոշելու մեր
որոշումները։ Սա վատ նախադեպ է, նման նախադեպ չի եղել անգամ նախկին
խորհրդարաններում, որ ընդդիմության սահմանադրական լիազորությունները նման
ձևով տապալվեն։ Սա քաղաքական լուրջ հետևանք է ունենալու։
Հեղափոխությունից հետո առաջին սահմանադրական մակարդակում նման հետընթաց է
արձանագրվում»,- ասաց Էդմոն Մարուքյանը և հավելեց, որ «Իմ քայլը»
վախենում է ուսումնասիրել կոռուպցիոն ռիսկերը։
 
«Իմ քայլից» Ռուբեն Ռուբինյանը անպատասխան չթողեց Էդմոնին Մարուքյանին։
 
«Պարոն Մարուքյան, կոչ եմ անում Ձեզ կոռեկտ արտահայտվել, եթե Դուք
կարոտում եք նախկին խորհրդարանին, կարող եք գնալ, նրանց հետ սուրճ խմել։
Հաշտվեք այն մտքի հետ, որ նոր խորհրդարանում եք»,- ասաց նա։
 
Էդմոն Մարուքյանը տեղից արձագանքեց, լեզվակռիվ սկսվեց։ Ընդդիմադիր
խմբակցության ղեկավարը  ստիպված եղավ հեռանալ ԱԺ նիստերի դահլիճից։