Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ես խորհուրդ կտամ իրեն, որ հայելու մեջ փնտրի Աշոտյանին, վստահ եմ կգտնի․ Սիմոնյանը՝ Գորգիսյանին (տեսանյութ)

Ազգային ժողովի հայտարարությունների ժամին խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը դիմելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանին ասաց.

«Երբ որ մեր գործընկերները վիճում էին, վստահ եմ, որ այդ վեճը կանցնի, Ձեր գործընկերներից առնվազն մեկը նստած քմծիծաղ էր տալիս, ուրախանում էր, որ երկու պատգամավոր միմյանց վիրավորում են և հետո եկել այստեղ կարոտով Աշոտյան էր փնտրում, ես խորհուրդ կտամ իրեն, որ հայելու մեջ փնտրի Աշոտյանին, վստահ եմ կգտնի»:

Նշենք, որ այսօր խորհրդարանում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգմավոր Գևորգ Գորգիսյանը «Իմ քայլը» խմբակցության անդամ Սուրեն Գրիգորյանի ելույթից հետո ասել էր.

«Երբ խոսում էր պարոն Սուրեն Գրիգորյանը, ես ուզում էի ասել՝ պարոն Աշոտյան, պարիկով եկել եք այստեղ որ ի՞նչ անեք: Ոնց որ բառացի նույն ելույթները, նույն տոնայնությամբ, նույն այսպես ինքնասիրահարված մոտեցմամբ»:

Մանրամասները՝ տեսանյութում։