Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Որոշ մարդիկ մորթը անում են այնպես, ինչպես սրանից 100 տարի առաջ․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)

Մինչ մսավաճառաներն ու անասնապահները բողոքի ակցիաներ են անում ու տարբեր ճանապարհներ փակում, բողոքելով մսի վաճառքի նոր կարգից, ԱԺ-ում հայտարարությունների ժամին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն ասում է, այլևս Գումի շուկայում և այլ շուկաներում տավարի մսի անվան տակ չի վաճառվելու սատկած անասունի միս, և այլ կենդանիների միս։

«Կառավարությունն ասում է, որ բոլորս ոչ թե ուտելու ենք անհայտ ծագման միս, այլ անասունի միս, որի մորթի ժամանակ պահպանվել են բոլոր պահանջները»,- նշեց նա։

Պատգամավորը ցնցվել է երեկ բողոքի ակցիաներում հնչեցված մի քանի հայտարարություններից։ Ըստ նրա՝ այսօր որոշ մարդիկ մորթը անում են այնպես, ինչպես սրանից 100, 1000 տարի առաջ, այն է՝ ծառի տակ, հողի վրա, չպահպանելով տարրական պայմանները։ Իսկ մորթն անելուց հետո, միսը տեղափոխում են այն մեքենայով, որով մեկ օր առաջ տեղափոխել են ցանկացած իր, իսկ այդ մեքենաները հիգիենիկ որևէ պայմանի չեն բավարարում»,- ասաց նա և ընդգծեց, որ հասկանում են՝ այս որոշումը որոշ քաղաքացիների մոտ անհարմարություն է առաջացնելու, բայց հասկանում են նաև այն, որ այս որոշմամբ պաշտպանելու են Հայաստանի քաղաքացիների շահերը։

Մանրամասները՝ տեսանյութում։