Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Այս խորհրդարանը չունի քաղաքական բովանդակություն. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԱԺ-ում հայտարարությունների ժամին ներողություն խնդրեց Հայաստանի այն քաղաքացիներից, ովքեր ակնկալում էին, որ խորհրդարանն այսօր, վաղը կամ երեկ պիտի զբաղվեր այն խնդիրներով, որոնց համար իրենց տվել են մանդատ։

«Այս խորհրդարանը քաղաքական բովանդակություն չունի, ունի 0 քաղաքական բովանդակություն, որևէ մեկը ինձ հակառակում չի կարող համոզել»,- հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավորը և հավելեց, որ դիսկուրսի բովանդակությունը նենգափոխվեց։

«Մեր գործընկերները ինքնահրկիզվեցին, իրենց համար ստեղծեցին կեղծ քաղաքական օրակարգ և այն հասցվեց ԱԺ ամբիոն»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։