Բացել լրահոսը Փակել լրահոսը
tumo-center-for-creative-technologies-1
A A
Հասարակություն

Բեռլինում «Թումո» կենտրոն կհիմնադրվի (տեսանյութ)

Թումո Երևանում և KfW բանկի Բեռլինի ներկայացուցչությունում զուգահեռաբար այսօր տեղի ունեցավ Բեռլինում Թումո կենտրոնի հիմնադրման վերաբերյալ պայմանագրի ստորագրման արարողությունը։
 
Երկու պետությունում այն հեռարձակվել է զուգահեռաբար ուղիղ եթերում` հայերեն-գերմաներեն, գերմաներեն-հայերեն համաժամանակյա թարգմանությամբ:
 
Միջոցառմանը մասնակցում են Միջոցառմանը մասնակցում են «Թումո» կենտրոնի համահիմնադիրներ Բեկոր և Մարի Լու Փափազյանները, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունների ներկայացուցիչներ, ՀՀ Կենտրոնական բանկի  նախագահ Արթուր Ջավադյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Նարինե Խաչատուրյանը, KfW բանկի ղեկավարը, պաշտոնատար անձիք, երկու երկրներում հավատարմագրված դեսպանները և այլք։
 
Իր ելույթում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ այս իրադարձությամբ ապացուցվում է, որ ժամանակակից աշխարհում կարևոր չէ երկրի աշխարհագրական դիրքը, պետական ռեսուրսների հարստությունը։ «Կարևոր է մարդկային ներուժը, գաղափարը, միտքը, որը չունի սահման», - ընդգծեց Գրիգորյանը։
 
Փոխվարչապետը նշեց, որ Գերմանիան միշտ եղել է և կմնա Հայաստանի համար լավ գործընկեր։ 
 
««Թումո»-ն ուղղակի նորարական  կենտրոն չէ. այն հարթակ է երեխաների մոտ կաղապարպերից դուրս մտածելակերպ ձևավորելու համար։ «Թումո»-ն հնարավորություն է տալիս ապագայի նկատմամբ ունենալու վստահություն, քանի որ «Թումո»-ն, «Թումո»-ի սաները գնում են համահունչ ժամանակակից միտումներին», - ասաց Մհեր Գրիգորյանը։