Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Քաղաքին «թղթով-թարասով» տված նվերը ներկայացնում են որպես հանցանք․ Հակոբ Կարապետյան

Երեւանի քաղաքապետի մամլո քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆբ-ի իր էջում գրել է․

 

«Դատախազության ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ Երևանի քաղաքապետարանին նվիրաբերություններ կատարելն ինքնին ՀՀ քրեական օրենսգրքով չթույլատրված որևէ արարքի հատկանիշներ չի պարունակում:

Սա ըստ էության այն է, ինչ մենք ասում էինք «Կամազգեյթի» աղմուկի առաջին իսկ օրերին եւ ինչը ակնհայտ երեւում էր, ինչպես ասում են, անզեն աչքով էլ. նվիրատվությունների ու նվիրատու ընկերությունների հետ քաղաքապետարանի հարաբերությունների միջեւ պատճառա-հետեւանքային կապ չկա:
Դատախազության հաղորդագրությունը՝ հղումով մեկնաբանություններում).

Հիմա՝ ինչ են այսքանից հետո անելու մեր այն ընդդիմախոսները, որոնք բարձրացրել են «Կամազների» աղմուկը կամ հընթացս դարձել են դրա շահառուն: Կրկին շատ կանխատեսելի է՝ հայտարարելու են, որ «ըհը, էս էլ ձեր իրավապահ համակարգը, սպասարկում է քաղաքական իշխանության շահերը» եւ այլն: Պարզ է, չէ՞, այսինքն, նախ, քաղաքին «թղթով-թարասով» տված նվերը ներկայացնում ես որպես հանցանք, հետո, աղմուկ ես բարձրացնում դրա շուրջ, հետո՝ իրավապահ մարմինները ստուգումներ են հարուցում, հետո՝ բնականորեն իրավապահները հանցանք չեն հայտնաբերում այնտեղ, որտեղ, ի սկզբանե էլ պարզ էր, որ հանցանք չկա (հիմա մենք էստեղ ենք), հետո դուրս ես գալիս դու եւ հայտարարում ես, որ «ըհը, էս էլ ձեր իրավապահ համակարգը»:

Իսկ քաղաքն այդ ընթացքում քայլ առ քայլ լուծում է իր առջեւ ծառացած խնդիրները: Մնացորդում ունենում ենք ապատեղեկատվությամբ ու մանիպուլյացիաներով ներծծված հանրային աղմուկ ու մի քանի պայթած մեդիապղպջակ»,- գրել է նա: