Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Հեղափոխությունից հետո օլիգարխները մկան ծակ էին փնտրում՝ մտնելու համար, հիմա բանդաներ են կազմավորում» (տեսանյութ)

«Միայն մղձավանջային երազում կարելի կլիներ պատկերացնել, որ հեղափոխությունից հետո Հայաստանի ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնող անձը դառնալու է ռուսահայ օլիգարխներից մեկի «ախրաննիկը», իսկ ԱԱԾ նախկին տնօրենը ամեն օր սպառնալու է իշխանությանը շանտաժներով։ Այս ամենի հետևանքով երկրում գլուխ է բարձրացել հանցավորությունը, և դրա հետևանքն է, որ հեղափոխությունից հետո վախվորած օլիգարխները սկսել են նվաճել իրենց նախկին դիրքն ու ազդեցությունը»,- ԱԺ ամբիոնից ելույթ ունենալով՝ հայտարարեց Արման Բաբաջանյանը։

Ըստ պատգամավորի՝ մամուլում ՍԴ դատավորների վերաբերյալ անհանգստացնող հրապարակումներ կան, որոնք ոչ միայն սասանում են ՍԴ հեղինակությունը, այլև հարվածում են մեր պետության ինքնիշխանությանը և անվտագությանը։

«Ստեղծված իրավիճակի պատճառով օլիգարխները, որոնք հեղափոխությունից հետո մկան ծակ էին փնտրում՝ մտնելու համար, հիմա վերստանձնում են իրենց դիրքերը և նախկին բանդաներ են կազմավորում, որովհետև խոսքից բացի ոչ մի բան չի եղել մեզանում։ 2 տարվա մեջ թալանչի ոչ մի օլիգարխի և նախկին պաշտոնյայի դեմ օրինական ուժի մեջ մտած ոչ մի դատական վճիռ չկա»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։