Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Գևորգ Պետրոսյանը չի զղջում կատարվածի համար (տեսանյութ)

Ես որևէ մեկին անձնական վիրավորանք չեմ հասցրել, որովհետև վիրավորանքի համար հասցեատեր պետք է լինի։ Չգիտեմ, թե ինչու որոշ մարդիկ իրենց համարեցին հասցեատեր։ Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառանալով ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպին, որի մասնակիցները ԲՀԿ-ական պատգամավորներն էին և անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

Գևորգ Պետրոսյանի կարծիքով՝ խմբակցության կողմից սադրանք չի եղել, և ԲՀԿ-ականները մեղքի բաժին չունեն տեղի ունեցածի հետ։

«Մեղքը պետք է կապված լինի հակաիրավական վարքագծի հետ, եթե որևէ մեկը կասի, թե որն է եղել հակաիրավական վարքագիծը, մենք կփորձենք մեր մեղքը ընդունել»,- ասաց Գևորգ Պետրոսյանը։

«Արման Բաբաջանյանն ասել է, որ ինչ-որ մեկը ԲՀԿ-ից պետք է ներողություն խնդրի։ Տղա ջան, ինչ-որ մեկը չի, դու իմ անուն-ազգանունը չգիտե՞ս, սա ինչ խոսելու ձև է։ Ես պատրաստ եմ ներողություն խնդրել, եթե ես հարուցած լինեի երկրային կամ երկնային օրենքների զայրույթը, բայց ես ոչ ոքի չեմ վիրավորել եմ, ինչո՞ւ է ինքը մտածել, որ էդ թիրախում ինքն է, թող ինքը դրա մասին մտածի»,- ասաց Գևորգ Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ Գևորգ Պետրոսյանը ԱԺ նիստերի դահլիճում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի վերաբեյալ նախագծի քննարկմանը ասել էր․ «Պարոն նախարար էդ ի՞նչ է նշանակում գողական աշխարհ, ո՞վ կարող է դրա սահմանն ընդգծել բայց լավ եք անում, որ հանցավորության դեմ եք պայաքարում, հուշում անեմ՝ էդ գողական բառի հետ էլի 3 տառից բաղկացած հասկացություն կա, լավ կլինի դրա դեմ էլ պայքարեք»։

ԲՀԿ-ական պատգամավորի ելույթից հետո, ելույթ էր ունեցել նաև Արման Բաբաջանյանը, որից հետո ԲՀԿ-ականների և նրա միջև վիճաբանություն էր սկսվել։