Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+basketbol 21.01.
A A
Սպորտ

Երևանում կանցկացվի բասկետբոլի «Աստղերի խաղ»

2020 թվականի հունվարի 28-ին Հայաստանի բասկետբոլի Ա լիգան VSport-ի հետ համատեղ կկազմակերպի «Աստղերի խաղ»: Այդ մասին տեղեկացնում է լիգայի ֆեյսբության էջը:

Ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստների հավաքականն կմրցի Ա լիգայի ամբողջ աշխարհի թիմի (Հայաստան+) հետ: Բացի դրանից կկայանա մինի մրցաշար հայկական էստրադայի և շոու բիզնեսի ներկայացուցիչների, Varks.am կայքի թիմի, լրագրողների հավաքականի, ինչպես նաև կանանց պատանեկան հավաքականի մասնակցությամբ:

Օրակարգում կլինի նաև դանքերի, 3 միավորանոց նետումների, ինչպես նաև հանդիսատեսի մասնակցությամբ մրցույթ՝ լիգայի սպորտային հովանավորի՝ Hashtag SPORT-ի կողմից սպասվող մրցանակներով:

Խաղի մուտքը տոմսերով է: