Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Էդ գողական բառի հետ էլի 3 տառից բաղկացած հասկացություն կա․ լավ կլինի դրա դեմ էլ պայքարեք (տեսանյութ)

«Սա ոչ թե հանցավորության դեմ պայքար է, այլ ինչ-որ անորոշ երևույթների»։ Ազգային ժողովում քրեական ենթամշակույթի վերաբերյալ քննարկմանը նման տեսակետ արտահայտեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

«Պարոն նախարար, էդ ի՞նչ է նշանակում գողական աշխարհ, ո՞վ կարող է դրա սահմանն ընդգծել, բայց լավ եք անում, որ հանցավորության դեմ եք պայաքարում, հուշում անեմ՝ էդ գողական բառի հետ էլի 3 տառից բաղկացած հասկացություն կա, լավ կլինի դրա դեմ էլ պայքարեք»,- դիմելով Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին՝ ԱԺ ամբիոնից հայտարարեց Գևորգ Պետրոսյանը։