Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ԲՀԿ-ական 4 պատգամավոր զրկվեց այսօր ԱԺ նիստերին մասնակցելու հնարավորությունից (տեսանյութ)

Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների և անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի միջև վիճաբանությունից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ համաձայն Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 52-րդ հովածի 3-րդ մասի՝ պատգամավորներ Գևորգ Պետրոսյանը, Ջանիբեկ Հայրապետյանը, Արթուր Դալաքյանը, և Արայիկ Աղաբաբյանը հեռացվում են մինչև այս օրվա ավարտը կայանալիք նիստերից՝ զրկվելով այդ ընթացքում ներկա լինելու իրավունքից։