Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

ՈՒՂԻՂ. Գյուղացիները փակել են Երեւան-Արարատ մայրուղին. բողոքում են սպանդանոցների դեմ (տեսանյութ)

Այսօր վաղ առավոտից կրկին բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ մսի վաճառքի փոփոխության որոշման։ Գյուղացիները փակել են Երեւան-Արարատ մայրուղին։

Հիշեցնենք, որ նախօրեին եւս մի շարք ճանապարհներ էին փակվել՝ նույն բողոքով։ Երեկ Երեւանում՝ կառավարության դիմաց, հավաքվել էին մսավաճառներն ու անասնապահները, ովքեր այս հարցը քննարկելու համար պահանջում էին հանդիպում կառավարության ներկայացուցիչների հետ։ Քանի որ նրանց ոչ ոք չհանդիպեց, հավաքվածները կոչ արեցին փակել ճանապարհները։