Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Նախկինում պետական մրցանակները ծառայել են իշխանական գնահատանքի արժանացնելու համար․ Ա․ Բաբաջանյան (տեսանյութ)

Տասնամյակներ շարունակ այլասերվել է պետական մրցանակաների ինստիտուտը։ Տասնամյակներ շարունակ այս ինստիտուտը արժեզրկվել, ծառայել է իշխանության նեղ, մանր նպատակներին և դրա միջոցով տարբեր ոլորտների ներկայացուցիչներ օգտագործվել են գործող իշխանության կողմից նրանց սիրաշահելու, նրանց լոյալությանն արժանանալու համար։ Այս մասին խորհրդարանում Պետական մրցանակների մասին օրենքի նախագծի քննարկմանը հայտարարեց պատգամավոր Արման Բաբաջանյանը։

Ըստ պատգամավորի՝ կա շատ նուրբ անտեսանելի սահմանագիծ՝ պետության գնահատանքի և իշխանության գնահատանքի միջև։

«Նախկինում, պետական մրցանակները ծառայել են ոչ թե այս կամ այն ոլորտի ներկայացուցչին պետական գնահատանքի, այլ իշխանական գնահատանքի արժանացնելու համար, դրանից բխող բոլոր հետևանքներով, որոնք հանգեցրել են այդ ինստիտուտի այլասերմանը»,- նշեց պատգամավորը։

Արման Բաբաջանյանը նկատեց՝ պետական մրցանակով պետք է արտահայտվի պետության շահը և ոչ թե պահի իշխանության գնահատականը։