Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Սահմանվելու են 10 պետական մրցանակներ․ շնորհվելու են դրամական պարգևներ (տեսանյութ)

Ազգային ժողովը քննարկում է Կառավարության կողմից ներկայացրած ՀՀ Պետական մրցանակների մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։

«Սահմանվել են թվով 10 ՀՀ պետական մրցանակներ՝ գրականության և հրապարակախոսության ոլորտում, երաժշտության և կատարողական արվեստի ոլորտում, կերպարվեստի, թատերական արվեստի, կինորավեստի ոլորտում, ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական գիտությունների, հումանիտար և հասարակական գիտությունների ոլորտում, Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ․ սա աստղաֆիզիկայի ինչպես նաև դրան կից, ֆիզիկայի, մաթեմատիկայի բնագավառներում է տրվում և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար»,- ներկայացրեց հիմնական զեկուցող, Արդարադատության նախարարի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը։

Ըստ նրա՝ պետական մրցանակների հետ շնորհվելու է նաև դրամական պարգևներ՝ բացի բարձր տեխնոլոգիաների մրցանակից։

«Որոշ առանձնահատկություններ կան օրինակ՝ Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակի դեպքում, որի հետ շնորհվող դրմական պարգևցի բացի շնորհվում է նաև դրամկան միջոցներ, որոնք օգտագորշվելու են միայն նախագծով սահմանված հատուկ նպատակներով, օրինակ՝ գիտական հետազոտությունների աջակցության մրցույթի կազմակերպում, գիտաշխատողների գործուղումների ֆինանսավորում և այլն»,- նշեց Արդարադատության նախարարի տեղակալը։

Նա հավելեց, որ մրցանակները շնորհելու է վարչապետը համապատասխան որոշմամբ։

Կառավարությունը սահմանելու է մրցանակը հանձնելու ժամկետները։