Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Նորից ծանրությունը թողնում են ժողովրդի վրա․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վերջին օրերին Կառավարության շենքի դիմաց մսավաճառաների բողոքի ակցիաներին։

«Այսօր սպանդանոցներով նորից նույն ծանրությունը թողնում են ժողովրդի վրա։ Եթե մարդը պետք է բարձի, տանի, սպանդանոցում էլ գումար վճարի, նշանակում է` իր կենդանին հանձնելուց պետք է ստանա 250 հազար դրամ, ուրեմն 20 000 պետք է տրանպորտի համար տա, 25 000 մորթելուն, դրա համար ցանկացած երկրում գյուղատնտեսության համար պետությունը սուբսիդավորում է։ Մարդը 3-4 կով ունի՝ համարում են ֆերմեր, մարդը 3 ամիսը մեկ մորթում է՝ իր գոյությունը պահելու համար։ Բոլորս էլ գիտենք գյուղատնտեսության համար ծանր վիճակ է։ Գիտեք, որ մի կես շիշ ջուրն այսօր արժե 200 դրամ, իսկ կաթը՝ 110, 120 դրամ, իսկ մարդն այդքան խնամում է, պահում է, կաթն այսօր ավելի էժան է, քան ջուրը։ Պետք է ուշադրություն դարձնել, որ գյուղատնտեսությունը զարգացնել, ժողովրդին կերակրողը գյուղատնտեսությունն է»,-ասաց Գագիկ Ծառուկյանը։

Լրագրողները Գագիկ Ծառուկյանից հետաքրքվեցին նաև ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությանը չներկայանալու մասին։ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ «Բարգավաճ Հայաստանից» միայն Տիգրան Ուրիխանյանն է գնացել։ Ըստ Գագիկ Ծառուկյանի՝ նրանք բարեկամներ էին։

Մանրամասները՝ տեսանյութում։