Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

2015-ին դեմ էի խորհրդարանական կառավարմանը, ոչ մի քաղաքական ուժ ինձ չպաշտպանեց․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

Իշխանությունը հայտարարել է սահմանադրական բարեփոխումներ անելու մասին։ Հայ ազգային կոնգրեսն էլ հայտարարել է, որ սահմանադրական փոփոխությունների առաջնային խնդիրը պետք է դառնա կիսանախագահական կառավարման մոդելի շուտափույթ վերականգնումը։ Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխություններ անելու իշխանության մտադրությանը և ՀԱԿ-ի հայտարարությանը, հիշեցրեց, թե «2015թ․-ին «Բարգավաճ Հայաստան»-ի գլխին ինչ եկավ»։

«Հիմնական խնդիրը կիսանախագահականից խորհրդարանական կառավարման մոդելի երկիրն դառնալն էր, որին ես ասում էի՝ պատերազմող երկրում այդպիսի բան չպետք է լինի։ Բոլորդ էլ գիտեք, թե ինչ կատարվեց իմ թիմի հետ։ Միայն ես էի դեմ, ոչ մի քաղաքական ուժ ինձ չպաշտպանեց։ Մեկ օրվա մեջ կալանավորվեցին 639 իմ ակտիվիստները, ես էլ ասեցի՝ եթե այդպես է, կարող եմ քաղաքական էջը ծալել, խնդիր չկա, միայն թե բոլորին բաց թողեք»,- պատմեց Գագիկ Ծառուկյանը։

Խորհրդարանում 2-րդ ուժի ղեկավարը նշեց, որ սպասում են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հայեցակարգին, որից հետո ԲՀԿ-ն իր առաջարկները կներկայացնի։

Մանրամասները՝ տեսանյութում։