A
A
Եռման ջուրը լցվել է ՌԴ հյուրանոցներից մեկը․ կա 5 զոհ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանի Դաշնության Պերմ քաղաքի հյուրանոցներից մեկում պայթել է ջեռուցման խողովակներից մեկը, ինչի հետեւանքով եռման ջուրը լցվել է հյուրանոց։ Արդյունքում 5 հոգի, այդ թվում՝ երեխա, մահացել է։ Եւս երեք հոգի խորը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Դեպքը տեղի է ունեցել գիշերը, երբ մարդիկ քնած են եղել։
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մահացածների ինքնությունը ճշտվում է։