Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար Գազելը և Վոլգան, Գազելն էլ բախվել է բենզատարին․ այն կողաշրջվել է․ կան վիրավորներ

Հունվարի 19-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 18։20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 35 կմ հատվածում, Ուջան գյուղի խաչմերուկում բախվել են «Վոլգա» մակնիշի 36 MQ 338 համարանիշի և Երևան-Արթիկ թիվ 360 երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի 1999 Լ համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։ «Գազելը» դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել կայանված վիճակում գտնվող բենզատար ավտոմեքենային, ինչի հետևանքով բեռնատարը կողաշրջվել է։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայր է ժամանել նաև Ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը: