Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled
A A
Հասարակություն

Բոլոր վարկածներով պատշաճ քննություն կիրականացվի․ Արթուր Դավթյան (տեսանյութ)

Այս պահին քննությամբ ձեռք բերված նախնական բավականաչափ տվյալներ վկայում են ինքնասպանության մասին, բայց մահվան ելքով ցանկացած դեպքին բնորոշ բոլոր վարկածները ամենայն խորությամբ ստուգվելու են։ Այս մասին Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությանը՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

«Բայց բոլոր ուղղություններով, բոլոր վարկածներով պատշաճ քննություն կիրականացվի, քննության ընթացքում որոշակի էական հանգամանքեր ձեռք բերվելու՝ առավել ևս քննության արդյունքերի մասին ես ձեզ հետ խոսելու առիթ կունենամ»,- նշեց Արթուր Դավթյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Գեորգի Կուտոյանին հրազենային վիրավորումով մահացած հայտնաբերել են Պարույր Սևակի 8/1 հասցեում գնտվող բնակարաններից մեկում։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: