Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Թլիկի գյուղապետը վստահեցնում է՝ իրեն ստիպողաբար դարձրել են ՀՀԿ-ական, հիմա մրցակից թեկնածուն էլ «ՀՀԿ-ի մարդն է»․ Առավոտ

Արագածոտնի մարզի Թլիկ գյուղում այսօր համայնքապետի ընտրություններ են: Հիշեցնենք, որ սա այն համայնքն է, որտեղ վերջերս՝ դեկտեմբերի 8-ին ընտրություններ էին եղել ու գործող գյուղապետ Սլավիկ Սալոյանը, որը միակ թեկնածուն էր, պարտվել էր՝ ստանալով 9 կողմ, 13 դեմ ձայն: Մինչդեռ համայնքում ընտրելու իրավունք ունի 114 մարդ: Այս անգամ Սլավիկ Սալոյանի հետ գյուղապետի պաշտոնի համար պայքարում է նաեւ նույն գյուղի դպրոցի եզդիերենի ուսուցիչ՝ Ալիկ Մստոյանը:

Aravot.am-ը զրուցեց Սլավիկ Սալոյանի հետ: Նա վստահեցրեց, որ ինքը չի էլ հետաքրքրվել անգամ, թե այս պահի դրությամբ քանի մարդ է մասնակցել ընտրություններին ու ինչ ընթացք ունի: Անցյալ ընտրություններին իր պարտությունը Սլոյանը բացատրել էր այսպես, թե մտածում էր՝ արտերկրից համագյուղացիները կգան ու կմասնակցեն ընտրություններին, բայց չեն եկել: Ուստի մենք հետաքրքրվեցինք՝ այս անգամ արտերկրից եկե՞լ են: Նա պատասխանեց.

«Շատ մարդիկ են եկել, ժողովուրդն է, իրանց իրավունքն է, իրենց քվեն է»: Նա ասաց, որ չգիտի՝ նրանք իրե՞ն կընտրեն, թե՞ մյուս թեկնածուին, բայց այս ընթացքում քարոզչություն է արել, փորձել է բացատրել գյուղացիներին, թե ինչու իրենք տարիներ շարունակ խմելու ջուր չունեն. «Լրիվ մարդկանց բացատրել եմ, ասել են՝ կընտրենք: Որովհետեւ իմ հակառակորդն ասել էր, որ արտագաղթն եղել է ջրի պատճառով: Այդ արտագաղթը, որ եղել է ջրի պատճառով, իմ օրոք չի եղել: Ես ամեն ինչ անում եմ, որ ջուր լինի գյուղում: Մարդիկ տեսնում են, որ դեպի լավի է, գալիս են, սեփականություն ունեն: Շատ հնարավոր է, որ հետ գան: Անցյալ տարի ես ջրի գործերը լրիվ արդեն վերջնակետին հասցրել եմ, պետության կողմից 7 մլն սուբսիդավորում ստացանք, տենդերով շահել են, պոմպակայանները բյուջեով նախատեսված գնել ենք: Հիմա ջրագծերը լրիվ նորմալ են ու ջուրը շատանում է արդեն»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով