Ակնկալում եմ իրավապահների կողմից գործի բազմակողմանի քննություն․ Արթուր Վանեցյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԽաղաղ Դոնի 2/ 14 հասցեում գտնվող «Էրեբունի» սգո սրահում տեղի է ունենում Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությունը:
Ներկա է նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Լրագրողների հետ զրույցում նա իր ցավակցությունները հայտնեց ԱԱԾ նախկին տնօրենի մահվան կապակցությամբ։
«Չկան սփոփանքի խոսքեր, որով կարելի է մեղմել Գեորգի Կուտոյանի կորստի ցավը։ Նա ազնվագույն և պարկեշտ մարդկանցից մեկն էր, ում ես ճանաչում էի իմ կյանքում»,-ասաց Արթուր Վանեցյանը:
«Ակնկալում եմ իրավապահների կողմից գործի բազմակողմանի քննություն, որպեսզի հանրության մոտ որևէ հարց չմնա այդ կապակցությամբ»,- նշեց նա։ Արթուր Վանեցյանը այլ հացերի չպատասխանեց։
Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Գեորգի Կուտոյանին հրազենային վիրավորումով մահացած հայտնաբերել են Պարույր Սևակի 8/1 հասցեում գնտվող բնակարաններից մեկում։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով:
Տեսանյութը՝ hraparak.am-ի