Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Կանխել վտանգավոր զարգացումները․ ԺՀԿ հայտարարություն

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը հանդես է եկել  հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև․

 

 «Ժողովրդավարական  Հարենիք» կուսակցությունը ցավակցում է պետական գործիչ Գեորգի Կուտոյանի հարազատներին, մերձավորներին նրա ողբերգական մահվան կապակցությամբ։

  Գեորգի Կուտոյանի սպանությունն իրականացնողների նպատակը ոչ միայն չեզոքացնել ծանրակշիռ տեղեկատվության տիրապետողին, այլև երկրում ձևավորել վախի, անվստահության, քաոսի մթնոլորտ՝ պետականության համար բոլոր վտանգավոր հետևանքներով։

  Ավելին, եթե վերլուծում ենք Հայաստանի նորագույն պատմությունը, ապա կարծես թե մտնում ենք նախադեպային շրջապտույտի մեջ՝ 1998թ հեղաշրջմանը նախորդեց  մեկ տասնյակից ավել պետական, քաղաքական գործիչների սպանությունները և հաջորդեց հոկտեմբերի 27-ը, ինչը կործանիչ հարված էր մեր հանրապետությանը։

      Գեորգի Կուտոյանի սպանությունն օրվա իշխանություններին սթափության վերջին ահազանգերից է և, եթե այն ևս մնա անհետևանք, ապա հաջորդ կրակոցներին  չի կարող դիմակայել դեռևս անկայուն, անցումային փուլում գտնվող պետականությունը։

  Ժամանակն է իշխանությունները նախաձեռնեն Ազգային ժողովրդավարական կառավարության ձևավորումը, ինչը կկանխի Հայաստանը ցնցումների մեջ պահող  շահագրգիռ ուժերի նպանատիպ չարագործություններից։

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցություն