A
A
Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի հարցով խորհրդական Էնդրյու Պիկը հեռացվե՞լ, թե՞ հրաժարվել է պաշտոնից
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի հարցով խորհրդականներից մեկը՝ Էնդրյու Պիկը, ժամանակավորապես հեռացվել է աշխատանքից՝ կապված իր դեմ տարվող հետաքննության հետ:
Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով Axios պարբերականին:
Bloomberg գործակալության տվյալներով սակայն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի հարցով խորհրդատու Էնդրյու Փիքը հրաժարվել է այդ պաշտոնից։
Գործակալության տեղեկությունների համաձայն՝ Փիքն ուրբաթ օրն է լքել Սպիտակ տունը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մինչ անվտանգության խնդիրներով պայմանավորված հետաքննության ավարտը Փիքը ժամանակավորապես հեռացվել է պաշտոնից։
Ըստ աղբյուրի՝ պլանավորվում էր, որ Փիքը պետք է Թրամփի հետ մասնակցեր հաջորդ շաբաթ Դավոսում կայանալիք տնտեսական համաժողովին։
Էնդրյու Փիքը Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի և Ռուսաստանի հարցերով ավագ տնօրենի պաշտոնում երեք ամիս է աշխատել: