Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Կատյա Գալստյանը և Միքայել Միքայելյանը՝ դահուկավազքի Հայաստանի չեմպիոններ

Աշոցքում մեկնարկած դահուկավազքի Հայաստանի 2020թ առաջնությունում արդեն հայտնի են առաջին մրցանակակիրները:

Ինչպես իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը, կանանց 5 կմ դասական ոճում հաղթել է Կատյա Գալստյանը (Աշոցք), որը ցույց է տվել 19:26.1 րոպե ժամանակ: 2-րդ տեղը զբաղեցրել է Վարսիկ Ավետիսյանը (Գյումրի), երրորդ՝ Անգելինա Մուրադյանը (Աշոցք):

Տղամարդկանց 10 կմ դասական ոճում լավագույն արդյունք ցույց է տվել Միքայել Միքայելյանը (ՖԻՄԱ-Աշոցք)՝ 33:25.6 րոպե: Մրցանակային հաջորդ երկու տեղերը գրավել են Թադևոս Պողոսյանն (Աշոցք) ու Երվանդ Մանուկյանը (Աշոցք):

Այսօր տեղի կունենան նույն մրցավազքերը, սակայն ազատ ոճում: