Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0134437
A A
Քաղաքականություն

ԵՄ-ն հետևում է իրադարձությունների զարգացմանը․ դեսպանը` ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին (տեսանյութ)

ԵՄ պատվիրակության ղեկավար, Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միւթյան արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված քրեական գործին։ 

Դեսպանն ընդգծեց, որ ԵՄ-ն միջազգային այլ կառույցների նման հետևում է իրադարձությունների զարգացմանը, բայց ընթացքի մեջ գտնվող գործերի վերաբերյալ մեկնաբանություն չեն հնչեցնում

«Տեղյակ ենք, որ Արդարադատության նախարարությունը սերտ կոնտակտների մեջ է միջազգային կառույցների հետ, մասնավորապես՝ Եվրախորհրդի»,- ասաց նա։

Դեսպանն ասաց՝ տեսնում են, որ դատական համակարգի բարեփոխումների ուղղությամբ գործադրվում են էական  ջանքեր, և այդ ջանքերին իրենք սատարում են ու շատ կարևորում։

Ինչ վերաբերում է ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքին, դեսպանն ասաց

 «Հիմա այդ բոլոր բաղադրիչները մշակման փուլում են, և դատական համակարգի ստուգման գործընթացն ենք տեսնում, և մաս առ մաս պետք է հիմա մշակվի, մյուս շաբաթ պատվիրակություն է գալու, որը մանրամասն կանդրադառնա այդ առաջընթացին»։

Վիկտորինն ընդգծեց՝ Հայստանում աշխատել է ավելի քան 10 տարի, աշխատել է մարդու իրավունքների առաջին պաշտպանի հետ և հիմա տեսնում է, որ Մարդու իրավունքների պաշտպանության բարելավման ուղղությամբ լուրջ ջանքեր են գործադրվում

«Մասնավորապես՝ խոշտանգման և արգելված վերաբերմունքի կանխարգելման ուղղությամբ հիմա լուրջ ջանքեր են գործադրվում, և համագործակցություն կա այս ուղղությամբ նաև միջազգային կառույցների հետ»։

Դեսպանն ընդգծեց, որ հիմա առկա է քաղաքական կամք ժողովրդավարության հասնելու համար, և դրա իրագործման ճանապարհին պատրաստակամ են աջակցել Հայսատանին։

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք այսօր մամուլի նկատմամբ ճնշումներ առկա՞ են, դեսպան ասաց, որ Հայաստանում կա ԶԼՄ-ների մեծ ազատություն: 

«Իհարկե կլինեն ինչ-որ դեպքեր և լինում են իրավիճակներ, որոնցում կարող է ճնշում լինել այս կամ այն լրատվամիջոցի նկատմամբ, ինչը մենք տեսնում ենք ցանկացած երկրում: Իմ երկրում էլ  նույնը պատահում է: Մենք դա չենք կարող բացառել: Մենք այսօր նաև դիտարկում ենք ապատեղեկատվության դեմ պայքարի ուղղությամբ Հայաստանի կառավարության հետ որոշակի աշխատանք կատարելու հնարավորությունը»։

Դեսպանը կարծում է, որ ոլորտում կարողությունների զարգացման խնդիր կա։