A
A
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը մեկնել է Ֆրանսիա
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն այսօր մեկնել է Նիս քաղաք, որտեղ հունվարի 18-19-ը տեղի կունենա Անրի Դելանեի անունը կրող Ֆրանսիայի ըմբշամարտի գրան-պրին։
Այդ մրցումներում Հայաստանը կներկայացնեն 10 ըմբիշներ՝ Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ քաշային կարգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Ռոբերտ Ղարիբյանը (82 կգ), Մաքսիմ Մանուկյանը (87 կգ), Արթուր Ալեքսանյանը, Արթուր Շահինյանը (երկուսն էլ՝ 97 կգ) և գերծանրքաշային Դավիթ Օվասափյանը:
Հունվարի 18-ին պայքարի մեջ կմտնեն ազատ ոճային ըմբիշները, իսկ դասական ոճի ներկայացուցիչները հանդես կգան կիրակի օրը՝ հունվարի 19-ին: