Բացել լրահոսը Փակել լրահոսը
5e21639302e8bd599a35fd8f_708
A A
Քաղաքականություն

Ուկրաինայի վարչապետը հրաժարականի դիմում է գրել

Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը հրաժարականի դիմում է գրել, հայտնում է  РИА Новости-ն։

«Ես եկա իմ պաշտոնին՝ նախագահի ծրագիրն իրականացնելու համար։ Նա ինձ համար բարոյականության եւ պարզության օրինակ է։ Սակայն, որպեսզի ցրվեն ամեն տեսակի կասկածները նախագահի հանդեպ ունեցած իմ հարգանքի վերաբերյալ, ես դիմում եմ գրել»,- նշել է նա ֆեյսբուքյան իր գրառման մեջ։

Ավելի վաղ Յութուբում ձայնագրություններ են հայտնվել, որում, ինչպես նշվում է, իբրեւ վարչապետն ու մի քանի այլ պաշտոնյա զրուցել են եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հասցեին ոչ հարիր արտահայտություններ թույլ տվել։ 

Իրական են այդ ձայնագրությունները, թե կեղծ, դեռեւս հայտնի չէ։