Բացել լրահոսը Փակել լրահոսը
p_24067_f5b22d09fe6bf9453d03c847216299c6_2_800x600
A A
Քաղաքականություն

Նորանշանակ վարչապետ Միխայիլ Միշուստինը մոր կողմից հայկական արմատներ ունի

Ռուսական Woman.ru կայքը կենսագրական հոդված է հրապարակել ՌԴ նորանշանակ վարչապետ Միխայիլ Միշուստինի մասին, որի թեկնածությունն այսօր ավելի վաղ հաստատել է ՌԴ Պետդուման:

Պատմելով նոր վարչապետի մասին՝ կայքը գրում է, որ նա ծնվել է Մոսկվայում և մոր կողմից հայկական արմատներ ունի: «Ասում են, որ նրա հայկական արմատները գալիս են Թայչարոխ գյուղից (այժմ Մեղրաձոր) գյուղից: Թայչարոխ թուրքերենից թարգմանաբար նշանակում է «մեկ հողաթափ», որը հայերեն համարժեք է «մի չուստ»-արտահայտությանը: Հավանաբար, գործչի նախնիները Ռուսաստանում ստացել են Միշուստին ազգանունը՝ «չ» հնչյունը փոխարինելով առավել բարեհունչ «շ»-ով»,- գրում է պարբերականը: