Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport voleybol 16.01.
A A
Սպորտ

Ծաղկաձորում կանցկացվի Ձյան վոլեյբոլի Հայաստանի առաջնություն

Հունվարի 16-18-ը Ծաղկաձոր քաղաքում կանցկացվի Ձյան վոլեյբոլի Հայաստանի կանանց և տղամարդկանց առաջնությունները։ Այդ մասին հայտնում է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը։

Այդ մրցումներին կմասնակցեն տղամարդկանց 12 և կանանց 8 թիմ: Յուրաքանչյուր թիմում կընդգրկվեն չորս խաղացող՝ երեքը խաղադաշտում, մեկը՝ պահեստային:

Առաջնության հիմնական խմբի հանդիպումները կմեկնարկեն հունվարի 17-ին, Ծաղկաձորի Օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջի տարածքում:

Առաջնության առաջին օրը կկայանան հետևյալ հանդիպումներ․

Կանայք

Ավան-2 - Աշտարակ

Ավան-1 - ՀՊԼՀ-2

ՀՊԼՀ-1 - Վան-2

Ավան-3 - Վան-1

 

Տղամարդիկ

Գավառ - ՖԻՄԱ-3

ՖԻՄԱ-1 - ՃՇՀԱՀ

Հնաբերդ - ՀՊՏՀ

ԲԿՄԱ-1 - ՖԻՄԱ-2

Առաջնության հաղթողները փետրվարի 3-5–ը Ծաղկաձորում  կմասնակցեն «2020 Ձյան վոլեյբոլի Եվրոպայի տուր» մրցաշարին: