Բացել լրահոսը Փակել լրահոսը
Զոհրաբ Մնացականյան
A A
Քաղաքականություն

«Ազգային Անվտանգության ողջ համակարգը աշխատում է, որ պատրաստ լինենք հետագա զարգացումներին» (տեսանյութ)

Դեռեւս  վաղ է խոսել Փաշինյան-Ալիև  հանդիպման մասին, նշեց Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ով այսօր հանդիպել է «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների հետ։

«Այս հանդիպումները պարբերական բնույթ են կրում, և այս անգամ ինձ հրավիրել է «Իմ քայլը» կուսակցությունը և ես մեծ սիրով ընդունել եմ հրավերը»,- «Իմ քայլը» կուսակցության գրասենյակի մոտ սպասող լրագրողներին ասաց  Զոհրաբ Մնացականյանը։

Ըստ  նրա՝   քննարկման թեմաները  բավականին լայն են․ « Դրանք վերաբերում են Հայաստանի ազգային անվտանգության հարցերին և այն քաղաքականությանը, որը մենք վարում ենք արտաքին ոլորտում»։

Թեմաներից է Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձությունները եւ դրանց հնարավոր ազդեցությունը Հայաստանի վրա։

«Մերձավոր Արևելքի իրավիճակը մեզ համար բավականին անհանգստացող է, և այդ առումով մենք աշխատում ենք մեր գործընկերների հետ, և ունենալով իրավիճակ, երբ մեր գործընկերները ունեն տարաձայնություններ, և դա բնականաբար մեծ ազդեցություն ունի մեզ վրա։ Այս պահին Ազգային Անվտանգության ողջ համակարգը համախմբված աշխատում է, որ մենք պատրաստ լինենք հետագա զարգացումներին»,- նշում է Զոհրաբ Մնացականյանը։

Այն, որ  ԱԳ նախարարը  հրավիրվել է «Իմ քայլը» խմբակցություն, խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խորհուրդ է տալիս արտառոց չհամարել։

 «Մենք կարևորում ենք կառավարություն ԱԺ կապը,  և արտասովոր  ոչինչ տեղի չի ունեցել, սա հերթական հանդիպում է»,- նշեց նա։

Տեսանյութը՝ News.am-ի