Իշխանությունը ֆեյքերով հանրային կարծիք ստեղծելու կարիք չունի․ Հովհաննես Մովսիսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի հասցեին քննադատություններ են հնչում, որ ՊՈԱԿ-ը ֆեյքերի մեծ բանակ ունի, որոնք սոցիալական ցանցերում իշխանությանը հաճո գրառումներով են հանդես գալիս և քննադատում ու հայհոյում ոչ իշխանամետ կարծիք ունեցողներին։
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը, արձագանքելով քննադատություններին, նշեց, որ կան շրջանակներ, որոնք փորձում են վարկաբեկել վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ը՝ այդ կերպ փորձելով իրենց շահին հասնել։
«Վստահեցնում եմ, որ նման գործառույթ հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ը չունի։ Ընդհանրապես կարծում եմ, որ ֆեյքերով հանրային կարծիք հնարավոր չէ ստեղծել։ Այս իշխանությունը ֆեյքերով հանրային կարծիք ստեղծելու կարիք չունի, որովհետև հանրային աջակցություն կա»,- նշեց Հովհաննես Մովսիսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։