Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport boks (1)
A A
Սպորտ

Թայսոն Ֆյուրին հատուկ ծրագրով է պատրաստվում Ուայլդերի հետ ռևանշ-մրցամարտին

Բրիտանացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրին պատմել է, թե ինչպես է պատրաստվում ամերիկացի Դեոնտեյ Ուայլդերի հետ ռևանշ-մրցամարտին։

«Ես այժմ այնպիսի բաներ եմ անում, ինչը նախկինում չեմ արել։ Օրական սնվում եմ 5-6 անգամ, խմում եմ 8 լիտր ջուր։ Հատուկ մեթոդներով բարձրացնում եմ նաև իմ տեստոստերոնը։ Գիտեմ, որ ԱՄՆ-ում ինձ հաղթանակ չեն շնորհի, դրա համար էլ մրցամարտի գնալու եմ ոչ թե միավորներով, այլ մաքուր հաղթանակի համար», - ասել է բրիտանացի մարզիկը։

Ծանրքաշային բռնցքամարտիկներն առաջին անգամ հանդիպել էին 2018 թվականի դեկտեմբերին։ Այդ մարտը մրցավարների որոշմամբ ավարտվել էր ոչ-ոքի։ Երկրորդ մրցամարտը տեղի կունենա այս տարվա փետրվարի 22-ին։

Երկու բռնցքամարտիկներն էլ դեռևս պարտություն չեն կրել իրենց կարիերայի ընթացքում։ Ամերիկացի մարզիկը պրոֆեսիոնալ ռինգում առայսօր տարել է 42, իսկ բրիտանացին՝ 29 հաղթանակ։