Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հեռուստաընկերություններն աշխատում են հակահեղափոխական պատվերներով. Արման Բաբաջանյան (տեսանյութ)

Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի համոզմամբ՝ հեղափոխությունից հետո հեռուստաընկերությունները պետք է ազատ լինեին՝ ձերբազատվելով որպես քարոզչամիջոց աշխատելու նախկին իշխանական պատվերներից, սակայն դա թյուր ըմբռնում էր, քանի որ գործող հեռուստաընկերությունների մեծ մասը պատկանում են նախկին իշխանությունների ներկայացուցիչներին կամ նրանց հետ փոխկապակցված անձանց։

Այս մասին Ազգային ժողովում տեսալսողական մեդիածառայությունների ոլորտի օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ասաց պատգամավորը։

«Հիմա հեռուստաընկերություններն աշխատում են հակառակ դաշտում, եթե նախկինում նրանք ներկայացնում էին վարդագույն իրականություն, ապա այսօրվա ներկայացրած իրականությունը սև է, ամեն ինչ մռայլ է ու ապոկալիպտիկ»,- ասաց պատգամավորը ու հավելեց, որ նրանց կյանքում ոչինչ չի փոխվել, նախկինում նրանք աշխատում էին իշխանական, հիմա ընդդիմադիր կամ հակահեղափոխական պատվերների շրջանակներում»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։