Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess margaryan
A A
Սպորտ

Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված հուշամրցաշարը՝ ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի ներկայությամբ

Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտին է մոտենում ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված շախմատի հուշամրցաշարը:

Կայացած 7 տուրից հետո արցախցի շախմատիստ Հովիկ Հայրապետյանն ու վրացի հայտնի գրոսմայստեր Զուրաբ Ստուրուան 5-ական միավորով բաժանում են 1-2-րդ տեղերը: Նրանց հաջորդում են միջազգային վարպետներ Արթուր Դավթյանը, Վիկտոր Մատվիշենը և Պլատոն Գալպերինը (երկուսն էլ Ուկրաինա), որոնք վաստակել են 4-ական միավոր և կիսում են 3-5-րդ տեղերը:

Ի դեպ, ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Լին Թրեյսին այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա, որի ընթացքում նաև հետևել է հուշամրցաշարի խաղերին:

Այսօր կայանալիք նախավերջին 8-րդ տուրում Հովիկ Հայրապետյանը սևերով կհանդիպի Պլատոն Գալպերինի հետ: Զուրաբ Ստուրուան նույն խաղաքարերով կմրցի Արթուր Դավթյանի հետ:

Հիշեցնենք, որ հուշամրցաշարին մասնակցում են 10 շախմատիստ: Վերջին, 9-րդ տուրի  հանդիպումները տեղի կունենան վաղը, հունվարի 17-ին: