Բացել լրահոսը Փակել լրահոսը
լևոն բաղդասարյան
A A
Հասարակություն

«Միայն վերացական դատողություններով է Մանվել Գրիգորյանը գտնվել կալանքի տակ»․ փաստաբան (տեսանյութ)

«Դատարանը եկավ այն եզրահանգման, որ կալանքի հիմքերը չկան, նաև բնականաբար հաշվի առավ հիվանդության հետ կապված փաստերը»,-այս մասին Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ վճռից հետո հայտարարեց փաստաբան Լևոն Բաղդասարյանը։

Փաստաբանը տեղեկացրեց , որ այս պահին տարբեր հիվանդանոցներից տարբեր մասնագետներ են հավաքվել և քննում են Գրիգորյանի առողջական վիճակը, եթե երկրի ներսում հնարավորություն լինի, Գրիգորյանը բուժում կստանա երկրի ներսում։

«Պետք  է ձևավորել մշակույթ, որ կալանքը պատիժ չէ ,և եթե բացակայում են կալանքի հիմքերը, անկախ թե անձնավորությունն ով է՝  պետք է ազատ արձակվի»։

Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ ՄԻԵԴ տիրույթում է իրենց գանգատը, որը վերաբերում է անօրինական կալանքին և խոշտանգման փաստին, և այս պահին ձեռնպահ են մնալու իրենց գանգատը հետ կանչելուց։

«Չկա մի փաստ, որ Մանվել Գիրգորյանը խուսափել է դատաքնությունից , թաքնվել է կամ խոչընդոտել է դրա ընթացքին։ Միայն վերացական դատողություններով տևական ժամանակ վերջինս գտնվել է կալանքի տակ»,-պնդեց փաստաբանը։

Դատախազության միջնորդությունը Բաղդասարյանը որակեց ուշացած, բայց իրավաչափ։