Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Սերժ Սարգսյանը շարունակում է հետարքրքվել հայկական շախմատով (տեսանյութ)

2020թ շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության 4-րդ տուրում մրցաշարի միանձնյա առաջատար Սամվել Տեր-Սահակյանը սևերով ոչ-ոքի խաղաց Հայկ Մարտիրոսյանի հետ և իր միավորների քանակը հասցրեց երեքի: Նրանից կես բալով ետ մնացող Արման Փաշիկյանը սպիտակներով չկարողացավ կոտրել Արման Միքայելյանի դիմադրությունը և նույնպես հաշտություն կնքեց: Այս տուրում մեկ լիարժեք միավոր վաստակեց միայն Ռոբերտ Հովհաննիսյանը, որը սևերով գեղեցիկ հաղթանակ տարավ Հովհաննես Գաբուզյանի նկատմամբ:

Վաղը կայանալիք 5-րդ տուրում Սամվել Տեր-Սահակյանը սպիտակներով կհանդիպի Արամ Հակոբյանի հետ, ով ունի 2 միավոր: Կենտրոնական խաղում միմյանց հետ կհանդիպեն 2-3-րդ տեղերը բաժանող Ռոբերտ Հովհաննիսյանն ու Արման Փաշիկյանը:

Կանանց առաջնության առաջատար Սուսաննա Գաբոյանն այս տուրում մեծ դժվարությամբ ոչ-ոքի խաղաց Աստղիկ Հակոբյանի հետ: Իսկ ահա առաջին տուրում նրան պարտված Մարիա Գևորգյանը Մարիամ Ավետիսյանի հետ խաղում երրորդ անընդմեջ հաղթանակը: Առաջատարներից ետ չեն մնում նաև Աննա Խաչատրյանն ու Նարե Ավետիսյանը, որոնք այս տուրում հաղթանակ տարան և նույնպես վաստակեցին 3-ական միավոր:

Ի դեպ, վաղը նախատեսված 5-րդ տուրում չորս առաջատարները կմրցեն իրար հետ: Սուսաննա Գաբոյանը սպիտակներով կհանդիպի Աննա Խաչատրյանի, իսկ Մարիա Գևորգյանը՝ Նարե Առաքելյանի հետ:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հետևել է 4-րդ տուրի ընթացքին: