Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport mesi
A A
Սպորտ

Լիոնել Մեսին անվանել է իր ամենաբարդ մրցակցի անունը․ դա Սերխիո Ռամոսը չէ (տեսանյութ)

Աշխարհի 2019 թվականի լավագույն ֆուտբոլիստ, Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին անվանել է այն պաշտպանի անունը, ում դեմ իր համար բարդ է եղել խաղալ։

«Ինձ չեն անհանգստացնում անհատապես հսկող պաշտպանները։ Բայց մեկ-մեկ լինում են անհաջող խաղեր։ Անսովոր է, երբ քո կողքին միշտ նույն ֆուտբոլիստն է հայտնվում։ Իմ հետ հազվադեպ է այդպես եղել։ Իմ ամենաբարդ մրցակիցը եղել է Պաբլո Մաֆեոն։ Դա շատ լարված մրցակցություն էր։ Ինչ վերաբերում է խաղի կանոնների խախտմանը, ապա ես երբեք չեմ դժգոհել դրանցից։ Կոշտ պայքարն ու հարվածները ֆուտբոլին հատուկ մասնիկներ են», - ասել է աշխարհի լավագույն հարձակվողը, ով 707 խաղում դարձել է 619 գոլի հեղինակ։

Պաբլո Մաֆեոն իսպանացի պաշտպան է, ով չորս տարի վարձավճարով հանդես է գալիս «Ժիրոնայում»։ Մեսիի և պաշտպանի առաջին հակամարտությունը տեղի էր ունեցել 2017 թվականին։ «Բարսելոնան» հյուրընկալվելիս թեև 3։0 հաշվով հաղթել էր «Ժիրոնային», սակայն Մեսին չէր կարողացել գոլ խփել։ Խաղի ժամանակ արգենտինացին 20-ամյա մրցակցին ասել էր, որ այդպես կոպիտ խաղում են միայն վատ ֆուտբոլիստները։