Բացել լրահոսը Փակել լրահոսը
Wuqjp5CzuErd12cqiky9
A A
Հասարակություն

Ո՞ր մարմինն է լիարժեք տիրապետում Դալմայի այգիների վերաբերյալ տեղեկատվությանը

  Նախորդ  տարվա  հուլիսից սկսած  «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ն 30-ից ավելի նամակներ է ուղարկել հնարավոր բոլոր մարմիններին` Դալմայի այգիների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով։

    «Առաջին հերթին փորձել ենք ճշտել այգու իրական չափերը։ Երկրորդը՝  ինչո՞ւ 1991 թվականի հողային ռեֆորմի ժամանակ տարածքները չեն տրամադրել կոլտնտեսականներին։ Բոլոր մարմինները հղում են արել քաղաքապետարանին և Կադաստրի պետական կոմիտեին որպես ինֆորմացիայի տիրապետող, բայց նրանցից մենք որևէ պատասխան չենք ստացել  հարցի վերաբերյալ»,- տեղեկացրեց ՀԿ նախագահ Մարի Չաքրյանը։

Միաժամանակ հարցում է կատարվել «Հայանտառ» ՊՈԱԿ եւ Երևանի քաղաքապետարան հարցով՝ Դալմայի այգիների տարածքում կա՞  անտառային տարածք, թե՞ ոչ։ Պատասխանը տարբեր է եղել․ քաղաքապետարանինը՝ դրական, իսկ  «Հայանտառ»-ինը՝  բացասական։

ԴԵռեւս  2018 թվականի հունվարի 11-ին  Երեւանի քաղաքապետարանը հավանություն է տվել  «Պարկ գրուպ» ՍՊԸ-ի՝  ժամանցի կենտրոն ստեղծելու ներդրումային ծրագրին։

  «Դալմա-Սոնա» հիմնադրամի նախագահ Ռուզաննա Ղազարյանը նշում է , որ բազմաթիվ քաղաքացիների այդ տարածքը տրվել է սեփականության կամ վարձակալության իրավունքով, բայց ներդրումային ծրագրի ընդունումից հետո բնակիչներից պահանջել են լքել տարածքները՝ պատճառաբանելով, որ դրանք ճանաչվել են պետական գերակա շահ։

   «2018 թվականի 5ա որոշման 8-րդ կետի 2-րդ մասում նշված է, որ «Պարկ գրուպը» պետք է փոխհատուցի հողատարածքը օգտագործող մարդկանց, ինչպես նաև հոգա նրանց տարածքի ազատման և պայմանագրի լուծման հետ կապված բոլոր ծախսերը օրենքով սահմանված կարգով։ Դա նշանակում է, որ 1 տարի առաջ պետք է գրավոր տեղեկացնել մարդկանց, որ ձեր հողը վերցվելու է։ Պետք է գային գույքագրում ու ունեցվածքի հաշվառում անեին, ինչպես նաև գումարի հարցում փոխհամաձայնության գային, ինչը փաստացիորեն չի եղել»,-ասաց նա։

 Բնակիչներից ոմանք դիմել են Եվրադատարան։ Գործն ընթացքի մեջ է։

Իսկ այն հարցին, թե Դալմայի այգիների տարածքում տեղի ունեցող շինարարական աշխատանքները կարո՞ղ էին պատճառ հանդիսանալ հունվարի 10-ին «Դալմա գարդեն մոլլում» տեղի ունեցած ցնցումներին, «Դալմա-Սոնա» հիմնադրամի նախագահը նշեց, որ շատ հավական է, թեև փորձ է արվում այդ ամենը քողարկել օդորակիչների անսարքության տակ։