Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport chess armenia
A A
Սպորտ

Ուղիղ․ Հ․ Մարտիրոսյան – Տեր-Սահակյան, Փաշիկյան – Միքայելյան․ առաջատարների պարտիաները (տեսանյութ)

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ընթացող շախմատի Հայաստանի առաջնությունում այսօր կկայանան 4-րդ տուրի հանդիպումները։

Տղամարդկանց մրցաշարի առաջատար Սամվել Տեր-Սահակյանը սևերով կհանդիպի նախկին չեմպիոն Հայկ Մարտիրոսյանի հետ։ Նրան հաջորդող գործող չեմպիոն Արման Փաշիկյանը սպիտակներով կհանդիպի Արման Միքայելյանի հետ։

Կանանց մրցաշարի առաջատար Սուսաննա Գաբոյանն այս տուրում կխաղա Աստղիկ Հակոբյանի, իսկ գործող չեմպիոն Մարիա Գևորգյանը՝ Մարիամ Ավետիսյանի հետ։

Հանդիպումները կսկսեն ժամը 15։00-ին։ Պարտիաների ուղիղ եթերը՝ ստորև․