Բացել լրահոսը Փակել լրահոսը
Պավել Մանուկյան
A A
Քաղաքականություն

Կանգնելու եմ Բաբայան Սամվելի կողքին, սատարելու եմ նրան բոլոր առումներով․ Պավել Մանուկյան (տեսանյութ)

«Սասնա Ծռեր»-ի անդամ, Արցախյան ազատամարտիկ Պավել Մանուկյանը կարծում է, որ ազգայնականները պետք է անպայման համախմբվեն, որպեսզի «ժողովրդին այս վիճակից դուրս բերեն»։ «Դա կլինի թե՛ մտավորական՝ ամեն առումով, ոչ  միայն ներհայաստանյան, այլ ամբողջ աշխարհի, որպեսզի պոզուպոչ չկպցնեն՝ էսինչական, էնինչական»,- նշեց նա։

Դիտարկմանը, որ հայտնի դարձավ, թե Պաշտպանական բանակի նախկին հրամանատար, ազատամարտիկ Սամվել Բաբայանը չի կարող մասնակցել Արցախի 2020 թվականի նախագահական ընտրություններին և հարցին, թե ի՞նչ կանխատեսումներ ունի Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, Մանուկյանը պատասխանեց․

«Ես միայն մեկ բան կարող եմ անել՝ զինվորականին վայել կեցվածք ունենալ։ Կանգնելու եմ Բաբայան Սամվելի կողքին, սատարելու եմ նրան բոլոր առումներով»,- ասաց նա։

Իսկ թե ում կսատարի, և ով կարող է լինել Արցախի համար լավ նախագահ, ազատամարտիկն ասաց, որ չկա այդպիսի բան։ Ճշտող հարցին, թե արդյո՞ք թեկնածուներից ոչ մեկին չի դիտարկում, պատասխանեց, որ իրավիճակը շատ բարդ է։ 

«Որովհետև ուզեն, թե չուզեն՝ պետք է հաշվի առնեն ժողովրդին։ Որովհետև էն 25 հազար ստորագրությունը Սամվել Բաբայանի համար այն կնիքն է, որ խփել է ժողովուրդը։ Այսինքն՝ կան դեմքեր, որոնք կրիտիկական պահերին պահանջված անձինք են»,- ընդգծեց հասարակական գործիչը։

Հարցին, թե կա՞ մեկը, կուսակցություն, որ հնարավոր է սատարի, Պավել Մանուկյանը նշեց, որ Սամվել Բաբայանն է, կուսակցությունների չի սատարելու, կուսակցական չի լինելու, ներքաղաքական կյանքի մեջ չի խրվելու, պաշտոնների կռվի մեջ չի մտնելու։

Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախյան ազատամարտիկ Արշավիր Ղարամյանի՝ ազատամարտի տարիներին փոխանակման մասով Մանուկյանն ասաց, որ եթե չի սխալվում 1993 թվականին է եղել դա։ 

«Մեր ցանկացած հայի համար էլ մենք պատրաստ էինք ինչ-որ մի բանով սատարել։ Եվ նա այդ ժամանակաշրջանում գումարտակի հրամանատար էր։ Բնականաբար մենք բոլորս էլ այդ ուղղությամբ պետք է ինչ-որ մի բան անեինք»,- նշեց Մանուկյանը՝ հավելելով, որ եթե չի սխալվում՝ ավելի քան 30 ադրբեջանցու հետ է փոխանակվել Ղարամյանը։ 

Փոխանակման սկզբունքը, ըստ նրա, սովորաբար 10-ը 1-ի հարաբերությամբ էր արվում․ «Այն ժամանակ 1 զոհի փոխարեն էլ էինք մենք 10-ը զոհ տալիս, 1 գերուն էլ էինք 10-ը տալիս»,- ասաց նա։