Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Հանձնաժողովի անդամները «ուշագնաց են եղել» երեկ հնչած մի արտահայտությունից․ Գևորգ Պետրոսյան

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը քվորում չլինելու պատճառով կմեկնարկի 30 րոպե ուշացմամբ։ Մինչդեռ նիստը պետք է մեկնարկեր ժամը 10։00-ին, սակայն սահմանված ժամին ներկայացել էր միայն «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգմավոր Գևորգ Պետրոսյանը։

Քիչ անց ներկայացավ նաև հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ Նա հայտարարեց 30 րոպե ընդմիջում։

«Հարգելի պարոն Վարդանյան, ինձ թվում է հանձնաժողովի անդամները ուշագնաց են եղել երեկ այստեղ հնչած մի հայտարարությունից, որ մարդը երբ ծնվում է սեռը հայտնի չի լինում, երևի ինչ-որ թերապիա են անցնում, էնպես որ սպասենք կգան մասնակցեն նիստին»,- դիմելով Վլադիմիր Վարդանյանին՝ ժպիտով ասաց Գևորգ Պետրոսյանը։

Ըստ Գևորգ Պետրոսյանի՝ երեկ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում նման միտք է արտահայտել «Իմ քայլից» Նիկոլայ Բաղդասարյանը։ Այդ ընթացքում նիստին ներկայացավ նաև «Իմ քայլը» խմբակցությունից Արթուր Դավթյանը։