Բացել լրահոսը Փակել լրահոսը
սորոս
A A
Քաղաքականություն

Հունգարիայում Օրբանի կառավարությունը պայքարում է Սորոսի դեմ (տեսանյութ)

Ամերիկայի Ձայն

Հունգարիայի օրենքը, որով քաղաքացիական կազմակերպությունները պարտավոր են բացահայտել իրենց օտարերկրյա դոնորներին, խախտում է Եվրամիության կանոնները, որոնք պաշտպանում են հիմնարար իրավունքները

Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ԵՄ բարձրագույն դատարանի իրավախորհրդատու Մայքըլ Բոբիկը: Նա ընդգծել է, որ Հունգարիան չի կատարել ԵՄ պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները՝ խախտելով մի շարք դրույթներ։

Ընդունված օրենքն ուղղված է ընդդեմ, Բուդապեշտի բնորոշմամբ, անարդար արտաքին ազդեցությանը: Դա կապված է նաև միլիարդատեր Ջորջ Սորոսի և վարչապետ Վիկտոր Օրբանի միջեւ առկա թշնամանքի հետ:

Վարչապետ Օրբանը բազմիցս մեղադրել է Սորոսի կողմից ֆինանսավորվող հասարակական կազմակերպություններին՝ քաղաքական խառնաշփոթ հրահրելու մեջ:

Այս օրենքը ստիպել է Եվրախորհրդարանին Հունգարիայի դեմ սկսել գործընթաց ԵՄ հիմնարար իրավունքների խախտման մեղադրանքով, որը կարող է դառնալ ԵՄ-ում քվեարկության իրավունքից Հունգարիային զրկելու պատճառ:

Երեքշաբթի հնչած կարծիքները, որոնք դատարանի համար պարտադիր իրագործելի չեն, բայց հավանաբար կընդգրկվեն վերջնական որոշման մեջ, նոր հարված է Օրբանի կառավարությանը, որին Բրյուսելը մեղադրում է սեփական քաղաքացիների իրավունքները սահմանափակելու մեջ: Ըստ ԵՄ, ընդունված այդ օրենքները սահմանափակում են նաև դատարանների, մամուլի ու քաղաքացիական հասարակության անկախությունը: